Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Հայաստանում տեղի է ունեցել գիտաժողով փորձագետների մասնակցությամբ
Փորձաքննությունների ազգային բյուրոն նշում է իր 10-ամյա հոբելյանը: Հոբելյանին նվիրված գիտաժողովը «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» խորագրով կազմակերպվել և անց է կացվել Ծաղկաձորում:
Գիտաժողովի բացումը տեղի է ունեցել Փորձաքննությունների ազգային բյուրոյում (հասցե՝ Ծովակալ Իսակովի 24): Բացմանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ նախագահի աշխատակազմից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ մշակույթի նախարարությունից, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից, ՀՀ դատախազությունից, ՀՀ ոստիկանությունից, դեսպանություններից, ինչպես նաև ականավոր գիտնականեր, լրագրողներ: Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Չեխիայի և Բելառուսիայի առաջատար փորձագիտական կենտրոնների ղեկավարներ և մասնագետներ:
Այնուհետև Գիտաժողովը շարնունակվեց Ծաղկաձորում, որտեղ մասնակցում էին ինչպես Հայաստանի այնպես էլ արտասահմանյան երկրների կազմակերպությունների և ԲՈՒՀ-երի ներկայացիչներ: Մասանակիցները ներկայացրեցին ավելի քան 45 զեկույցներ:
Ինչպես հայտնեց Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը գիտաժողովի ընթացքում տարբեր երկրների գործընկերներ հնարավորություն ունեցան փորձի փոխանակման, անմիջական շփման և նորանոր հնարավորությունների ստեղծման:
Ռուսատանի արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի տնօրեն Սվետլանա Սմիրնովան իր ելույթում նշեց հայ փորձագետների մասնագիտական բարձր մակարդակի, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, կարևորեց նման գիտաժողովի անցկացնելու փաստը և առաջարկեց այն դարձնել շարունակական:
Գիտաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Կիևի Դատական փորձագիտության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալքեքսանդր Ռուվինը, որը նշեց փորձագիտական մեթոդների կարևորությունը, փորձագիատական կառուցվածքի համապատասխանելիությունը միջազգային ստանդարտների պահանջներին, ինչպես նաև կարևորեց գիտաժողովի ընթացքում փորձի փոխանակաման և հետագա համագործակցության փաստը:
Արդյունքում հրատարակվել է գիտաժողովի նյութերի ժողովածու 79 հոդվածներով:
Գիտաժողովի մասնակիցները և կազմակերպիչները որոշեցին գիտաժողովի արդյունքում ընդունել բանաձև և կազմկոմիտեին հանձնարավեց պատրաստել բանաձևի նախագիծ:
28 Դեկտեմբեր 2016